Կյանքից հեռացել է «Դեռևս Էլիս» ֆիլմի ռեժիսոր Ռիչարդ Գլացերը

13:49 • 12.03.15

Լոս Անջելեսում 64 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր և սցենարիստ Ռիչարդ Գլացերը, ով նկարահանել է Ջուլիանա Մուրի դերակատարմամբ «Դեռևս Էլիս» ֆիլմը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Hollywood Reporter-ին:

 

Գլացերը հոսպիտալացվել է փետրվարի 20-ին շնչուղիների հիվանդությամբ և հիվանդանոցում է մնացել մինչև մահանալը:

 

2011 թվականին նրա մոտ ախտորոշվել էր ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ:

 

Ռեժիսորի վերջին աշխատանքը դարձել է «Դեռևս Էլիս» դրաման: Ալցհեյմերի հիվանդության պատճառով մահացող կնոջ դերում հանդես եկած Ջուլիանա Մուրը 2015 թվականին «Օսկար» է ստացել կնոջ լավագույն դերի համար: