Դի Կապրիոն 50.000 դոլար է փոխանցել անորսալի կետին գտնելու համար
Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո դի Կապրիոն 50.000 դոլար է փոխանցել դերասան Էդրիան Գրենյեի նորաստեղծ նախագծին, որի շրջանակում փորձ կարվի հայտնաբերել անորսալի հազվագյուտ տեսակի կետին:
Ինչպես նշում է hollywoodreporter.com-ը, The Search for the Loneliest Whale նախագիծն առայսօր հավաքել է 330.000 դոլար, ինչը զգալի մոտեցրել է Գրենյեին իր մտադրությունը կյանքի կոչելուն:
Աղբյուրը մանրամասնում է, որ Գրենյեի պրոդյուսերավորմամբ ռեժիսոր Ջոշ Զեմանը վավերագրական ֆիլմ կնկարահանի հազվագյուտ տեսակի կետի որոնման մասին:
Հայտնի է, որ Դի Կապրիոն հետաքրքրված է բնապահպանական խնդիրներով ու միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել այդ ոլորտին առնչվող որոշ հարցերի լուծման համար:










