Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը մենահամերգ կունենա Երևանում

16:40 • 12.03.15

Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը ապրիլի 2-ին «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա մենահամերգով։


Նշենք, որ փառատոնի` այս տարվա բոլոր համերգները նվիրվելու են Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:


Փառատոնը  անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո,
ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի 
աջակցությամբ:


Նշենք նաև, որ դաշնակահար Եվգենի Կիսինը  հանդես է եկել մի շարք հեղինակավոր համերգասրահներում՝ անվանի նվագախմբերի հետ: Կիսինն
արժանացել է բազմաթիվ երաժշտական պարգևների և պատիվների։
 

Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը մենահամերգ կունենա Երևանում