Հայ գրողները ներկայացված են «Ռուսսկայա պրեմիա» գրական մրցույթի մեծ ցուցակում
Հայ գրողները ներկայացված են «Ռուսսկայա պրեմիա» գրական մրցույթի մեծ ցուցակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, հոբելյանական 10-րդ մրցույթին ներկայացված են 42 ստեղծագործություն աշխարհի 19 երկրներից:
Մրցույթի անվանակարգերն են «Խոշոր արձակ», «Փոքր արձակ», «Պոեզիա», ինչպես նաև «ՌԴ սահմաններից դուրս ռուս մշակույթի զարգացման և պահպանման գործում ներդրումների համար»:
Մրցույթի երկար ցուցակում այս տարի ներկայացված են գրողներ Հայաստանից, Բելառուսից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Դանիայից, Իսրայելից, Իռլանդիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից և այլ երկրներից:
Մրցույթի կարճ ցուցակը հայտնի կլինի մարտի 31-ին, իսկ մրցանակակիրների անունները կհրապարակվեն ապրիլի 21-ին` հոբելյանական մրցանակաբաշխության ամփոփման ժամանակ:
«Ռուսսկայա պրեմիա» միջազգային գրական մրցույթը հիմնվել է 2005 թ.: Մրցույթի նպատակն է պահպանել և տարածել ռուսաց լեզվի ավանդույթները, ինչպես նաև խրախուսել աշխարհով մեկ սփռված ռուսալեզու գրողներին:










