Եվրատեսիլ-2015. ՌԴ ներկայացուցիչ Պոլինա Գագարինան ելույթ կունենա շվեդ կոմպոզիտորների երգով

00:20 • 12.03.15

Երգչուհի Պոլինա Գագարինան Ռուսաստանը «Եվրատեսիլ-2015» մրցույթում կներկայացնի շվեդ կոմպոզիտորների  A Million Voices  երգով: Այս մասին հայտնում է Корреспондент-ը` վկայակոչելով ՌԴ Առաջին ալիքի կայքը:


Կատարողի և երգի ընտրության իրավունքից այս տարի օգտվել է Առաջին ալիքը` որպես Ռուսաստանի տարածքում «Եվրատեսիլի» հեռարձակող:


Վիճակահանության արդյունքներով` Գագարինան ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում` մայիսի 19-ին:  Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը Don’t Deny երգով ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ՝ մայիսի 21-ին, իսկ եզրափակիչը տեղի կունենա մայիսի 26-ին:


Պոլինա Գագարինան 2003-ին հաղթել է «Ֆաբրիկա զվյոզդ 2» երաժշտական նախագծում: Կարիերայի ընթացքում երգչուհին երկու ալբոմ է թողարկել:

 

Եվրատեսիլ-2015. ՌԴ ներկայացուցիչ Պոլինա Գագարինան ելույթ կունենա շվեդ կոմպոզիտորների երգով