100 տարվա ընթացքում առաջին անգամ հանրությանը կցուցադրեն Վան Գոգի «Ջրաղացը» կտավը

14:35 • 12.03.15

Հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի «Ալֆոնս Դոդեի ջրաղացը» կտավը 100 տարվա ընթացքում առաջին անգամ կցուցադրվի հանրությանը, գրում է lenta.ru-ն:

 

Աշխատանքը կցուցադրվի TEFAF արվեստի տոնավաճառում, որը կանցկացվի Նիդեռլանդների Մաաստրիխտ քաղաքում մարտի 13-ին:

 

Այն գնահատվում է մոտ տասը միլիոն դոլար: 

 

Բրիտանացի հետազոտողներն Ամստերդամի Վան Գոգի թանգարանի աշխատակիցների հետ համատեղ փորձաքննություն են անցկացրել և ապացուցել, որ «Ալֆոնս Դոդեի ջրաղացը» կտավը, ըստ էության, պատկանում է Վան Գոգի վրձնին։


 

100 տարվա ընթացքում առաջին անգամ հանրությանը կցուցադրեն Վան Գոգի «Ջրաղացը» կտավը