Կաննի կինոփառատոնը կբացի ու կփակի դերասան Լամբեր Վիլսոնը
Կաննի 68-րդ կինոփառատոնը կբացի ու կփակի դերասան Լամբեր Վիլսոնը, ով առավել հայտնի է «Մատրիցա» ֆիլմի 2-րդ և 3-րդ մասերից, հայտնել են փառատոնի ղեկավարները։
Այս տարի միջոցառումը կանցկացվի մայիսի 13-25-ը, փոխանցում է newsru.com-ը։
Նախորդ տարի Վիլսոնը եղել է բացման արարողության հաղորդավարը, ինչպես նաև մասնակցել է մրցանակակիրների պարգևատրմանը։
Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթի ժյուրիի նախագահները կլինեն Ջոել և Իթան Քոենները։ Սա կլինի փառատոնի պատմության մեջ առաջին դեպքը, երբ ժյուրին կգլխավորեն միաժամանակ երկուսը։










