Մահացել է հանրահայտ ֆանտաստ-գրող Թերի Փրեթչեթը
66 տարեկանում կյանքից հեռացել է հանրահայտ ֆանտաստ գրող Թերի Փրեթչեթը։ BBC-ի փոխանցմամբ՝ աշխարհը կորցրել է իր ամենավառ, ամենասուր ուղեղներից մեկին։
Փրեթչեթը հեղինակել է 70-ից ավելի գրքեր, առավել հայտնի է «Տափակ աշխարհ» շարքով։
2007-ին նրա մոտ Ալցհայմերի հիվանդություն էր ախտորոշվել, սակայն չնայած դրան՝ նա շարունակել է աշխատել. անցած ամառ ավարտին է հասցրել իր վերջին գիրքը։
Աղբյուրը կարծիք է հայտնել, որ Փրեթչեթը հարստացրել է աշխարհը՝ բացառիկ ձևով, և հույս հայտնել, որ նրա ժառանգությունը դեռ տասնամյակներ շարունակ գնահատված կլինի։










