Կանադացին հին զարդատուփերը վերածել է դիորամների. լուսանկարներ

20:17 • 13.03.15

Կանադացի արվեստագետ Թալուսթը դիորամների մանրակերտների շարք է ստեղծել։  Guardian-ի փոխանցմամբ՝ դրանց համար պատյան են ծառայել հին մատանիների տուփերը, զարդատուփերը։

 

Իր աշխատանքներում նա տարբեր պատմական շրջաններ է ներկայացրել։ Ըստ հեղինակի՝ ամեն ինչ սկսվել է նրանից, որ Փարիզում խանութի վաճառողը իրեն մատանու տուփ է տվել և ասել. «Տեսնեմ՝ սրանից ի՞նչ եք ստանալու»։

 

Թալուսթը դրանից «ստացել է» ծովից դուրս եկող ֆիգուրով դիորամ։ Եվ այդ ժամանակից ի վեր չի կարողանում «կանգ առնել»։

 

Թալուսթն ասում է, որ պարզապես ցանկանում է, որ մարդ բաց անի տուփը և այդ կերպ հայտնվի այլ աշխարհում։

 

Կանադացին հին զարդատուփերը վերածել է դիորամների. լուսանկարներ