«Ապրելու ապրիլ». Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տեսահոլովակի մրցույթ (տեսանյութ)

16:40 • 13.03.15

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը և «Շարմ Հոլդինգ» ընկերությունը երիտասարդ ռեժիսորներին առաջարկում են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Ինգա և Անուշ Արշակյանների «Ապրելու ապրիլ» երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել:


Այս մասին տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պաշտոնական կայքից՝ ArmenianGenocide100.org։


Տեխնիկական չափանիշներ և սահմանափակումներ չկան, կարևորվելու են բովանդակային և իմաստային լուծումները:


Նկարահանված տեսահոլովակներն անհրաժեշտ է մինչև ապրիլի 24-ն ուղարկել apreluapril@sharm.am  էլ.փոստին: Դրանք կտեղադրվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պաշտոնական կայքում՝ArmenianGenocide100.org-ում, ինչպես նաև քվեարկության կդրվեն սոցցանցերում:


Լավագույն աշխատանքի հեղինակը հնարավորություն կստանա 2016 թվականին տեսահոլովակ նկարահանել «Շարմ Հոլդինգի» տեխնիկական աջակցությամբ:


«Ապրելու ապրիլ»-ի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտության հեղինակը` Մանե Հակոբյանը, գործիքավորումը Մարտին Միրզոյանինն է: Բարձր որակով երգը կարելի է բեռնել YouTube-ում ArmenianGenocide100.org-ի պաշտոնական ալիքից:

 

 

«Ապրելու ապրիլ». Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տեսահոլովակի մրցույթ (տեսանյութ)