Դեպի Չարենցը դեռ հեռու է մեր ճամփան. Դավիթ Գասպարյան

11:30 • 13.03.15

Նորագույն շրջանի հայ գրականության հիմնադիր, հայ հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է այսօր. լրացավ բանաստեղծի 118-ամյակը: Ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշեց գրականագետ Դավիթ Գասպարյանը, Չարենցը բացառիկ հանճար է, ավելին, ըստ նրա, Չարենցը և Արարատ սարը համարժեքներ են, մեկը որպես ազգային գոյաբանություն, մյուսը՝ հոգևոր:


«Դեպի Չարենցը դեռ հեռու է մեր ճամփան, ինչու՞, որովհետև նախ Չարենցի ժառանգությունը ամբողջացված չէ, երկրորդ՝ նրա վերջին շրջանի ժառանգությունը, որքանը որ տպագրվել է, լրիվ ուսումնասիրված չէ, երրորդ՝ չար և անճար մարդիկ կալանքի են ենթարկել Չարենցի վերջին գիրքը՝ «Գիրք մնացորդացը», որը ես եմ հանձնել ընթերցողների դատին: Այդ գիրքը պետք է հանձնվի ընթերցողին: Օր չկա, որ ինձ չզանգահարեն Ֆրանսիայից, Ամերիկայից ու չխնդրեն այդ գիրքը»,- ասաց չարենցագետը:

 

Դավիթ Գասպարյանն ընդգծեց, որ Չարենցը ազատության ամենամեծ կրողն է, ուստի պետք է արժանի լինել նրան:


«Պետք է գնալ դեպի Չարենցը, ոչ թե նրան հարմարեցնել սեփական պատկերացումներին:
Ես ուզում եմ Չարենցին ամբողջությամբ բացահայտված իմ ժամանակներում տեսնել, ոչ թե թողնենք, որ դա լինի 1500 տարի հետո»,- ասաց նա:

 

Դեպի Չարենցը դեռ հեռու է մեր ճամփան. Դավիթ Գասպարյան