Մարգո Ռոբին խոստովանել է, որ «Ուոլ Սթրիթի գայլ»-ի նկարահանումների ժամանակ վախեցել է համբուրել Դի Կապրիոյին
Դերասանուհի Մարգո Ռոբին լուսանկարվել է բրիտանական Harper’s Bazaar ամսագրի ապրիլյան համարի շապիկի համար։ Դերասանուհին պատմել է նաև Լեոնարդո Դի Կապրիոյի հետ «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի համատեղ նկարահանումների մասին, գրում է segodnya.ua-ն։
Ռոբին պատմել է Լեոյի հետ համատեղ փորձերի մասին. «Ես դա մոտավորապես այսպես էի պատկերացնում. երբ ես մտնեմ սենյակ, ես ունեմ 30 վայրկյան։ Եվ եթե ես ոչինչ տպավորիչ չցուցադրեմ, ապա ոչինչ չի ստացվի։ Նման հնարավորություն կյանքում մեկ անգամ է տրվում, չի կարելի այն բաց թողնել։ Դի Կապրիոն իսկապես սարսափ էր ինձ ներշնչում։ Ես հազիվ էի կարողանում պատասխանել նրան։ Վերջիվերջո, նա ասաց՝ «Դու պետք է երջանիկ լինես իմ նման ամուսին ունենալու համար։ Իսկ հիմա արի այստեղ և համբուրիր ինձ»։ Ես մոտեցա նրան, նրա դեմքը չափազանց մոտ էր, և մտածեցի, որ միգուցե պետք է համբուրել նրան։ Էլ ե՞րբ հնարավորություն կունենամ համբուրելու Դի Կապրիոյին։ Սակայն իմ ուղեղի մյուս մասում ինչ-որ բան կատարվեց։ Ես հարվածեցի նրա դեմքին և բղավեցի՝ «Գնա գրողի ծոցը»։ Դա չկար սցենարում։ Սենյակում քար լռություն տիրեց, ես նույնպես քարացել էի»,- պատմել է դերասանուհին։
Ռոբին խոստովանել է, որ այդ պահին միայն մեկ բան է մտածել. ինքը հարվածել է Լեոնարդո Դի Կապրիոյի դեմքին։ Իրեն կձերբակալեն, քանի որ դա հարձակում է, և նա երբեք այլևս աշխատանք չի ստանա։
«Նրանք կարող են ինձ դատի տալ, եթե Լեոյի դեմքին կապտուկ հայտնվի, իսկ նա պետք է նկարահանվի։ Սակայն ռեժիսորը և Լեոն սկսեցին ծիծաղել։ Եվ Լեոն բղավեց՝ «Մեկ անգամ էլ հարվածիր»»,- պատմել է դերասանուհին։










