Muse-ը ներկայացրել է իր նոր ալբոմի առաջին երգը (տեսանյութ)
Բրիտանական Muse ռոք խումբը ներկայացրել է թողարկման պատրաստվող Drones անվանումով յոթերորդ ալբոմից Psycho երգը: Երգի տեսահոլովակը հրապարակվել է YouTube-ում խմբի պաշտոնական ալիքում, գրում է gazeta.ru-ն:
Ալբոմի առաջին երգը դառնալու է Dead Inside երգը, որի պրեմիերան կկայանա մարտի 23-ին: Ալբոմը, որում ներառված կլինի 12 երգ, վաճառքի կհանվի հունիսի 8-ին:
Muse-ի առաջատար Մեթ Բելամին պարզաբանել է, որ նոր ալբոմի անվանումը կապված է ռոբոտատեխնիկայի ակտիվ զարգացման հետ:
«Աշխարհը գտնվում է դրոնների իշխանության տակ, որոնք մեզ բոլորիս ռոբոտների են վերածում: Այդ ալբոմն ուսումնասիրում է մարդուն, նրա միայնությունը, կորած հույսերը, համակարգի կողմից նրա զոմբիացումը, որը մարդկանց դրոնների է վերածում, և վերջապես սեփական կեղեքիչներից փախչելու հնարավորությունը»,- ասել է նա:










