Հայտնի է դարձել «Աստղային պատերազմների» 8-րդ մասի պրեմիերայի ամսաթիվը

00:52 • 13.03.15

Disney  ստուդիան մարտի 12-ին հրապարակել է «Աստղային պատերազմների» 8-րդ մասի` վարձույթում հայտնվելու ամսաթիվը: Ֆիլմի պրեմիերան կկայանա 2017-ի մարտի 26-ին:

 


Ինչպես գրում է Lenta.ru-ն` Variety-ին հղումով, ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆիլմաշարի 8-րդ մասը որպես սցենարիստ և ռեժիսոր կնկարահանի Ռայան Ջոնսոնը: Ջեյ Ջեյ Ադամսը, ով նկարահանել է  ֆիլմի 7-րդ` «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» մասը, որի պրեմիերան նախանշված է 2015-ի դեկտեմբերին, հանդես կգա որպես ութերորդ մասին պրոդյուսեր:



«Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի սերիաները համաշխարհային վարձույթում հավաքել է ավելի քան  4.38 մլրդ դոլար, որը 5-րդ ցուցանիշն է բոլոր կինո ֆրենչայզների ցանկում:  Disney ստուդիան 2012-ին ձեռք է բերել Lucasfilm ընկերությունը և ներկայացրել  «Աստղային պատերազմների» երեք նոր սերիայի նկարահանման ծրագիրը:

 

Հայտնի է դարձել «Աստղային պատերազմների» 8-րդ մասի պրեմիերայի ամսաթիվը