Space խումբը համերգ կտա Մոսկվայի պլանետարիումում
Հանրահայտ Space խումբը պատրաստվում է համերգ տալ Մոսկվայի պլանետարիումում, ինչի համար խմբի մեներգիչ Դիդյե Մարուանին բանակցում է հաստատության տնօրինության հետ:
Ինչպես նշում է tass.ru-ն, նախապես ծրագրված էր, որ համերգը տեղի է ունենալու ապրիլի 12-ին` Տիեզերագնացության օրը, սակայն ներկայում ոչինչ հայտնի չէ:
Աղբյուրը մանրամասնում է, որ 1977թ. ստեղծված ֆրանսիական Space խումբը կատարում է «տիեզերական» էլեկտրոնային ու դիսկո ոճերի երաժշտություն:
Իսկ Դիդյե Մարուանին տիեզերական երաժշտության հիմնադիրներից է:
Խմբի ամենահիշարժան նախագծերից մեկը Խորհրդային բանակի հետ ձայնագրած «Տիեզերական օպերան» է:










