Նյու Յորքի բնակիչը գտել է Թոմ Հենքսի կրեդիտ քարտը և վերադարձրել դերասանին
Հայտնի դերասան և «Օսկարի» կրկնակի մրցանակակիր Թոմ Հենքսը Նյու Յորքում կորցրել էր իր կրեդիտ քարտը, սակայն ուրբաթ օրը քարտը գտած քաղաքացիներից մեկը վերադարձրել է այն դերասանին, գրում է ТАСС գործակալությունը:
Twitter-ի իր էջում դերասանը գրառում է արել, որտեղ շնորհակալություն է հայտնել ոմն Թոնի անունով երիտասարդի, ով գտել և վերադարձրել է նրան իր քարտը:
«Թո՛նի, դու այս քաղաքն է՛լ ավելի լավն ես դարձնում։ Շնորհակալություն»,- գրել է դերասանը։










