Անին և մյուս կորուսյալ քաղաքները, որ կարելի է այցելել այսօր. Daily Mail-ի անդրադարձը` լուսանկարներով

21:45 • 19.03.15

Բրիտանական Daily Mail-ն անդրադարձել է «կորուսյալ քաղաքներին», որոնք հնարավոր է այցելել նաև այսօր:

 

Դրանց թվում ե՝ն Անգկորը, Մաչու Պիկչուն, Պերսեպոլիսը: Շարքը եզրափակում է Անին:

Պերսեպոլիս` «պարսիկների քաղաք»` ժամանակին Աքեմենյան կայսրության արարողակարգային մայրաքաղաքը, հիմնվել է մ.թ.ա. 515-ին

 

 

Էպեկուեն, Արգենտինա: Քաղաքը հին չէ, բայց կորուսյալ է 1985-ի ջրհեղեղից հետո:

 

 

Կոլումբիական լեռնային Սիուդադ Պերդիդան վերջերս սկսել են անվանել «կոլումբիական Մաչու Պիկչու»: Թվագրվում է 800-ականներով:

 

 

Ինկերի 15-րդ դարի առեղծվածային քաղաք Մաչու Պիկչուն Պերուում

 

 

4000-ամյա Բաբելոնի ավերակները ներկայիս Իրաքում

 

 

Անգկորը` Կհմերների կայսրության գլխավոր քաղաքը ներկայիս Կամբոջայի տարածքում, կառուցվել է 9-15-րդ դարերում:

 

 

Ժայռակերտ Պետրա քաղաքը ներկայիս Հորդանանում

 

 

Հռոմեական Պոմպեյ քաղաքը, որը 79 թվականին «կուլ տվեց» հրաբուխը

 

 

Անի` Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքը, որը վերջնականապես լքված է 17-րդ դարից