Ռոբերտ Դաունի-կրտսերը նկարահանվել է HTC ընկերության գովազդներում (տեսանյութ)
Դերասան Ռոբերտ Դաունի-կրտսերը նկարահանվել է HTC ընկերության գովազդներում։ Նա մասնակցել է նոր HTC One M9 հեռախոսի 10 հումորիստական գովազդային սքեթչերի նկարահանումներին, գրում է Корреспондент-ը։
Յուրաքանչյուր հոլովակը 30 վայրկյանում յուրահատուկ ձևով ներկայացնում է նոր սմարթֆոնի առանձնահատկություններից մեկը։
Ընկերության ներկայացուցիչների համաձայն՝ սքեթչերն իրենց մեջ պարունակում են համաշխարհային արվեստի և կինեմատոգրաֆի օրինակներ՝ Էնդի Ուորհոլից մինչև Մերիլին Մոնրո և Չարլի Չապլին։










