Ազնավուրը կիջեցնի իր համերգի տոմսերի գինը` երկրպագուհու հետ կապված միջադեպից հետո
Իր տարեց երկրպագուհի Լիդիա Իվանովնայի հետ կապված պատմությունից հետո ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը որոշել է իջեցնել իր համերգի տոմսերի գինը: Այս մասին հայտնում է «Դոժդը»:
Ազնավուրը համապատասխան տեսաուղերձ է տարածել իր ֆեյսբուքյան էջում: Տեսագրության մեջ 90-ամյա Ազնավուրն ասում է, որ Լիդիա Իվանովնայի պատմությունն անհավանական ու հետաքրքրական է: Ազնավուրը նշել է նաև, որ շատերը չեն կարողանում համերգների գնալ տոմսերի թանկության պատճառով, ուստի ինքը որոշում է կայացրել հետագայում նվազեցնել իր համերգների տոմսերի գները:
Առայժմ Լիդիա տատիկը, որի կյանքի երազանքն էր եղել՝ գնալ Ազնավուրի համերգին, այժմ կտրականապես հրաժարվում է անել դա` այն բանից հետո, երբ մոսկվացի լրագրողները նրա համար համերգի տոմս են հայթայթել:
Ազնավուրը Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլում» համերգ կտա ապրիլի 22-ին:












