Հայտնի են դարձել Թերի Փրաթչեթի 2 նոր գրքերի թողարկման ամսաթվերը

15:47 • 19.03.15

Հայտարարվել են անգլիացի ֆանտաստ գրող Թերի Փրաթչեթի վերջին 2՝ «Հովվի թագը» և «Երկարատև ուտոպիա» գրքերի թողարկման ամսաթվերը, գրում է Корреспондент-ը՝ հղում անելով Transworld Publishers հրատարակչությանը։

 

Գրքերից մեկի՝ «Հովվի թագը» վեպի թողարկման համար գումարը հավաքել են հեղինակի երկրպագուները։ Ընդամենը մեկ շաբաթում հաջողվել է հավաքել մոտ 60.000 դոլար։ Նկարիչ Փոլ Քիդբին կզբաղվի վեպի պատկերազարդումների ստեղծմամբ։ Գիրքը կհրատարակվի 2015թ. աշնանը։

 

Իսկ ավելի վաղ՝ հունիսին, կհրատարակվի «Երկարատև ուտոպիա» վեպը, որը գրվել է Սթիվեն Բաքստերի հետ համատեղ։ Դրանում խոսքը զուգահեռ տարածություններով տիեզերքի մասին է, որոնց միջով տեղաշարժվում են հերոսները։


 

Հայտնի են դարձել Թերի Փրաթչեթի 2 նոր գրքերի թողարկման ամսաթվերը