Կնկարահանվի «Սպիով դեմքը» պաշտամունքային ֆիլմի ռիմեյքը
Հոլիվուդում կնկարահանեն Ալ Պաչինոյի մասնակցությամբ պաշտամունքային «Սպիով դեմքը» ֆիլմի ռիմեյքը` թարմացված տարբերակը:
Sky News-ի փոխանցմամբ հայտնի ֆիլմի գործողությունները «կտեղափոխվեն» մեր ժամանակների Լոս Անջելես:
Բրայան դե Պալմայի 1983-ի դասական ֆիլմի ռիմեյքը, որ իր հերթին 1932-ին Չիկագոյում նկարահանված ֆիլմի ռիմեյքն էր, այս անգամ նկարահանելու է չիլիացի ռեժիսոր Պաբլո Լարինը:
Սցենարը գրելու համար Universal կինոստուդիան վարձել է Ջոնաթան Հերմանին: Նոր ֆիլմի աշխատանքներում ներգրավված է նաև 1983-ի ֆիլմի պրոդյուսեր Մարտի Բրեգմանը:
Առայժմ հայտնի չէ, սակայն, թե ով կմարմնավորի Թոնի Մոնտանային, որի` Ալ Պաչինոյի մեկնաբանությունը այս կերպարը դասական էր դրաձրել կինոյում:










