Ամերիկացի նկարչուհին վերականգնել է Մոնա Լիզայի սկզբնական տեսքը. լուսանկար

23:57 • 19.03.15

Հանրահայտ ամերիկացի նկարչուհի Ջենես Կորտեսը ավարտել է Դա Վինչիի «Մոնա Լիզա» դիմանկարի սկզբնական տեսքի վերականգնման աշխատանքը: Այս մասին հայտնում է «Կորեսպոնդենտը»:

 

Նկարչուհու խոսքով՝ իր վերակազմությունը ցույց է տալիս, թե նշանավոր կտավն ինչ տեսք է ունեցել հինգ դար առաջ: Միաժամանակ՝ նա նշել է, որ ոչ մի կերպ չի հավանկնում Դա Վինչիի բնօրինակի ու իր աշխատանքի համեմատությանը:

 

Կորտեսն ասել է, որ նոր աշխատանքում կիրառել է իր ամբողջ փորձը, ինտուիցիան, ֆանտազիան, կիրքն ու հմտությունները, և հուսով է, որ իր երևակայության Լիզան հաճույք կպատճառի արվեստասերներին:


Գիտնականները բազմիցս նշել են, որ ժամանակի հետ «Մոնա Լիզան» անընդհատ փոփոխվել է և հեռացել իր նախնական տեսքից:

 

Ամերիկացի նկարչուհին վերականգնել է Մոնա Լիզայի սկզբնական տեսքը. լուսանկար