Մոսկվայում Ցեղասպանությանը նվիրված գրքի շնորհանդես է տեղի ունեցել (տեսանյութ)
Մոսկվայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը տեղի է ունեցել ռուսալեզու «Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրության տարածքում» գրքի շնորհանդեսը, տեղեկացնում է «МИР 24»-ը: Ժողովածուում ականատեսների վկայություններն են:
«Մարդիկ ասել են, որ տեսել ու վերապրել են: Մինչ այս դրան ուշադրություն չի դարձվել: Մենք սկսեցինք ուսումնասիրել դրանք: Ստացվեց 700-800 փաստաթուղթ, -ասել է գրքի հեղինակ Ամատունի Վիրաբյանը:
Գրքի վրա աշխատել են Հայաստանից գիտնականներ ու պատմաբաններ: Հրապարակված բոլոր վկայությունները երկար ժամանակ պահվել են Թբիլիսիում, իսկ հետո այդ նյութերը ստացել է Խորհրդային բանակի պետական արխիվը: Այնտեղ դրանք մնացել են մինչև ժողովածուի վրա աշխատանքների մեկնարկը:










