Կաննի կինոփառատոնին մասնակցության հայտ է ներկայացրել «օրենքով գողերի» մասին վավերագրական ֆիլմը

11:10 • 20.03.15

Կաննի միջազգային կինոփառատոնին մասնակցության հայտ է ներկայացրել ռուսական վավերագրական #HOMMES ֆիլմը, որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է՝ «մարդիկ», գրում է Преступная Россия կայքը։

 

Հայտնի է, որ ֆիլմի աշխատանքները տևել են 2 տարի։ Այդ ժամկետի կեսը հատկացվել է սցենարը գրելուն։ Նկարահանումները տևել են 6 ամիս, անցկացվել են Վրաստանում, Ուկրաինայում, ԱՄԷ-ում և Ռուսաստանում։

 

Ֆիլմի հիմքում նախկինում երբեք չցուցադրված տեսաարխիվներ են այնպիսի «օրենքով գողերի» մասին, ինչպես Դեդ Հասանը և Ռուդիկը, ինչպես նաև անկեղծ հարցազրույցներ, որոնք տվել են նրանց մտերիմ շրջապատի մարդիկ։

Կաննի կինոփառատոնին մասնակցության հայտ է ներկայացրել «օրենքով գողերի» մասին վավերագրական ֆիլմը