Ստալինի մահվան մասին կատակերգություն կնկարահանվի

01:09 • 20.03.15

Անգլիացի ռեժիսոր Արմանդո Իաննուչին Իոսիֆ Ստալինի մասին ֆիլմ կնկարահանի: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:

 

Ինքը՝ ռեժիսորն ասել է, որ դա «կատակերգության նմա բան կլինի Ստալինի մահվան մասին»: Նա ընդգծում է, որ խոսքը հենց գեղարվեստական ֆիլմի մասին է, ոչ թե հեռուստանախագծի:

 

Իաննուչին հայտնի է «Օղակի մեջ» ֆիլմով` անգլո-ամերիկյան քաղաքականության մասին, և «Փոխնախագահ» կատակերգական սերիալով` ԱՄՆ-ի կին փոխնախագահի մասին:

 

Ստալինի մահվան մասին կատակերգություն կնկարահանվի