Ռեփեր Էմինեմի դուստրը Twitter-ում ուշադրության կենտրոնում է հայտնվել (լուսանկարներ, տեսանյութ)
Հայտնի ռեփեր Էմինեմի դուստրը՝ Հեյլի Ջեյդ Սքոթ Մաթերսը, արդեն 19 տարեկան է և բավականին ակտիվ է Twitter սոցիալական ցանցում, գրում է Daily Mail-ը:
Հեյլին իր էջում ներբեռնել է լուսանկար, որն արագորեն տարածվել է համացանցով: Նրան կարող եք հետևել @teamhailiescott անունով:
Էմինեմը Քիմբերլի Էն Սքոթի հետ ամուսնացել էր 1999-ին և ունեցել Հեյլիին, որից հետո զույգը 2006-ին բաժանվել է:
Էմինեմը դստերը նվիրված մի շարք երգեր ունի, որոնցից մեկը Mockingbird-ն է, որի տեսահոլովակում ներկայացված են Էմինեմի և նրա կնոջ անձնական նկարահանումներից դրվագներ:




Էմինեմը կնոջ հետ
















