2 տոննա. Հնդկաստանում Բուդդայի մասին պողպատե բացառիկ գիրք է ներկայացվել

12:26 • 20.03.15

Հնդկական Ագրա քաղաքում ներկայացվել է Բուդդայի կյանքի մասին պատմող օրիգինալ գիրք, որը պատրաստված է պողպատից:

 

Ինչպես նշում է ria.ru-ն, 2 տոննա կշռող գիրքը հավակնում է ճանաչվել աշխարհում ամենածանրը: Այն բաղկացած է 24 էջից, որի վրա փորագրված է տեքստը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ պողպատե գիրքը գրվել է Բհիմրաո Ամբեդկարի «Բուդդան ու նրա դհաման» աշխատության հիման վրա:

 

Հետաքրքրական է, որ գրքի էջերից ամեն մեկը կշռում է 100 կգ, բարձրությունը` 2.5մ, լայնությունը` 1.4մ, իսկ հաստությունը` 5սմ:

 

Պողպատե գրքի շնորհանդեսին ներկա է եղել Հնդկաստանի տարբեր հատվածներից եկած 35.000-ից ավելի մարդ:

2 տոննա. Հնդկաստանում Բուդդայի մասին պողպատե բացառիկ գիրք է ներկայացվել