Մկոն ցանկություն հայտնեց շարունակել իր կարիերան առանձին. Կարգին Հայկո

18:10 • 20.03.15

Մկոն ցանկություն հայտնեց շարունակել իր կարիերան առանձին: Այսպես պատասխանեց դերասան Հայկ Մարությանը՝ «Ազատություն» ռադիոկայանի Facebook-յան ասուլիսին պատասխանելով բազմաթիվ օգտատերերի հարցին, թե ինչու փլուզվեց «Կարգին» հաղորդումը և Հայկոյի ու Մկոյի համագործակցությունը:


«Մենք հարգում ենք իր այդ որոշումը, այսուհետ առանձին ենք աշխատում: Մեր միջև շփում կա»,-ասաց նա:


Հարցին, թե խնդիրը կապվա՞ծ էր Հայկոյի քաղաքացիական ակտիվության հետ, պատասխանեց. «Ես չգիտեմ Մկոյի նման որոշման դրդապատճառները, բայց չեմ կարծում իմ քաղաքացիական ակտիվությունը լինի: 99 տոկոսով վստահ եմ, որ դա չէ պատճառը, 1%-ով չեմ բացառում»:


Ինչ վերաբերում է հեռուստատեսային զույգի վերականգման հնարավորությանը, ապա Հայկոն ընդգծեց, որ ինքը միշտ բաց է և պատրաստ համագործակցել և հորդորեց հարցն ուղղել Մկոյին:


 

Մկոն ցանկություն հայտնեց շարունակել իր կարիերան առանձին. Կարգին Հայկո