Ժամանակն է եկել խոսելու Մոսկվայի, Մինսկի ու Աստանայի միջև արժութային միություն ստեղծելու մասին. Պուտին

15:01 • 20.03.15

Եկել է Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միջև արժութային միություն ստեղծելու ժամանակը. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

«Կարծում եմ, որ եկել է ժամանակը խոսելու արժութային միություն ստեղծելու հեռանկարի մասին»,-ասել է Պուտինը՝ Բելառուսի և Ղազախստանի ղեկավարների հետ Աստանայում եռակողմ հանդիպման ավարտին:

 

Նա հավելել է, որ զրույցի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրմանն առնչվող հարցեր:

 

Պուտինի խոսքով՝ ուս-ուսի տված աշխատելով ավելի հեշտ է հաղթահարել արտաքին ֆինանսական և տնտեսական սպառնալիքներն ու պահպանել համատեղ շուկան:

 

Ավելի վաղ Պուտինը հայտնել էր, որ Ռուսաստանը սպասում է Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյին և Նուրսուլթան Նազարբաևին Մոսկվայում 2015 թվականի մայիսին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի տոնակատարություններին։