Սփիլբերգի նոր ֆիլմը պատմում է ԽՍՀՄ-ում խփված ամերիկացի օդաչուի մասին

12:42 • 20.03.15

Սթիվեն Սփիլբերգի նոր լրտեսական թրիլլերը, որի նկարահանումներն անցկացվել են Բեռլինում, փոխել է իր աշխատանքային անվանումը՝ St. James Place-ից պաշտոնական Bridge of Spies-ի։ Այս մասին հայտնել է ամերիկյան DreamWorks Pictures ընկերությունը։

 

Թոմ Հենքսի դերակատարմամբ ֆիլմն էկրաններին կհայտնվի հոկտեմբերին, գրում է Deutsche Welle-ն։

 

Ստուդիայի տվյալներով՝ երաժշտությունը գրում է Թոմաս Նյումանը։

 

Ֆիլմը ներկայացնում է ամերիկացի օդաչու Ֆրանսիս Գերի Փաուերսի պատմությունը, ով հետախուզական թռիչքներ է իրականացրել ԽՍՀՄ-ում և խփվել է 1960թ. մայիսի 1-ին Սվերդլովսկում։

 

Նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման։ Սակայն կես տարի անց փոխանակվել էր «լրտեսների կամրջի» վրա, ինչպես անվանում էին Գլինիկեի կամուրջը Բեռլինում, խորհրդային լրտես Ռուդոլֆ Աբելի հետ։

 

Мост Глинике в Берлине

Սփիլբերգի նոր ֆիլմը պատմում է ԽՍՀՄ-ում խփված ամերիկացի օդաչուի մասին