13.000.000 դոլար. Թոմ Քրուզը վաճառում է իր առանձնատներից մեկը (լուսանկարներ)
Սովորաբար Հոլիվուդում ինչ-որ բան գաղտնի պահելն անհնար է, սակայն դերասան Թոմ Քրուզին հաջողվել է տարիներ շարունակ թաքցնել իր շքեղ առանձնատունը:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, ամերիկյան Variety ամսագիրը պարզել է, որ իր մեջ 2 մեծ տուն ներառող հսկայական կալվածքի իրական սեփականատերը Թոմ Քրուզն է:
Այժմ դերասանը 13 մլն դոլարով վաճառքի է հանել տունը, որը ձեռք էր բերել դեռևս 2005թ.:
Նշվում է, որ եվրոպական ոճով կառուցված ու կահավորված առանձնատունը գտնվում է Բևեռլի Հիլզում և ունի 2.5 հա մակերեսով կից հողատարածք:
LA Times-ն իր հերթին գրում է, որ շքեղ տան տիրոջ ինքնությունը մինչ այս բացահայտումը գաղտնիք էր համարվում:
















