ՄԱԿ-ը «երջանկության փլեյլիստ» է ներկայացրել
Երջանկության միջազգային օրվա առթիվ, որը նշվում է այսօր` մարտի 20-ին, ՄԱԿ-ը ներկայացրել է «երջանկության փլեյլիստը», որը հնարավոր է լսել ակցիայի հատուկ կայքում:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն` երգացանկում 6 երգ է ներառվել` Ջեյմս Բրաունի Got You (I Feel Good) (1965), Prince-ի Kiss (1986), Բոբ Մառլիի և the Wailers խմբի Three Little Birds (1977), Ջեքի Ուիլսոնի Your Love Keeps Lifting Me (1967), Destiny’s Child խմբի Independent Women (2000) և Ջոն Լեջենդի Made to Love (2013) երգերը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր` երգացանկի երգերն ընտրել օգնել են Էդ Շիրանը, Դևիդ Գետան, Ջոն Լեջենդը և Ջեյմս Բլանտը, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի աշխատակիցները: ՄԱԿ-ի գլխավոր քրտուղար Բան Կի Մունը խնդրել է ցանկում ավելացնել Սթիվի Ուանդերի Signed Sealed Delivered երգը:










