Ջեյմս. Բլեյք Լայվլին ու Ռայան Ռեյնոլդսը նորածին դստերն արական անուն են տվել
Հոլիվուդի ամենահայտնի զույգերից մեկը` դերասաններ Բլեյք Լայվլին ու Ռայան Ռեյնոլդսը, վերջապես պաշտոնական մակարդակով հայտարարել են անցած տարվա վերջին լույս աշխարհ եկած իրենց դստեր անունը:
Ինչպես նշում է tatler.ru-ն, հայտնի ծնողներն արել են բավական օրիգինալ ընտրություն, թեպետ պարզ չէ, թե արդյոք մեծանալուց հետո աղջիկն իր անվան համար շնորհակալություն կհայտնի ծնողներին:
Աղբյուրը մանրամասնում է, որ փոքրիկի ծննդական վկայականում գրված է արական Ջեյմս անունը:
«Դա ամենևին էլ չի նշանակում, որ մենք տղա երեխա էինք ուզում: Իրականում ես անասելի երջանիկ եմ դուստր ունենալու կապակցությամբ. աղջիկներին ավելի հեշտ է դաստիարակել»,-Today Show հեռուստաշոուի եթերում ասել է դերասանը:
Հիշեցնենք, որ նախքան այս ԶԼՄ-ներում զույգի երեխայի անունը նշվում էր Վիոլետ:












