Ուիթնի Հյուսթոնի դստերը տեղափոխել են վերականգնողական կենտրոն
Հանգուցյալ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դստերը՝ Բոբի Քրիսթինա Բրաունին, Էմորի համալսարանի հիվանդանոցից տեղափոխել են վերականգնողական կենտրոն, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով CNN-ին:
Աղջիկը շարունակում է գտնվել բժշկական կոմայի վիճակում: Փետրվարի վերջին բժիշկները փորձել են նրան դուրս բերել կոմայից, սակայն այնուհետև հրաժարվել են այդ մտքից, երբ հիվանդի մոտ ցնցումներ են սկսվել:
Ուիթնի Հյուսթոնի դստերն անգիտակից վիճակում էին հայտնաբերել հունվարի 31-ին տան լոգարանում:










