Կորեացի արվեստագետը խունկով զարմանահրաշ պատկերներ է ստեղծում. լուսանկարներ
Կորեացի արվեստագետ Ջիհյուն Պարկը պուանտիլիզմի` կետագրության հետաքրքրական նմուշներ է ստանում` օգտագործելով խնկաձողեր: Այս մասին հայտնում է Oddity Central-ը:
Պարկը, մասնավորապես, խնկաձողերով կետեր է անում թղթի վրա և ստանում լանդշաֆտների պատկերներ: Սակայն ի տարբերություն պուանտիլիզմի ավանդական մեթոդների, երբ կետերը բացվում են նյութի մեջ, այս դեպքում դրանք «վառվում են»:
Պարկը պարզաբանել է, որ իր համար ոգեշնչման աղբյուր են դարձել արվեստի ու գրականության այնպիսի գործեր, ինչպիսիք են «Գուլիվերի ճամփորդությունները», «Ուտոպիա» երկերը, ճապոնական «Ամրոց երկնքում» մուլտֆիլմը և այլն:
















