Երբ զգեստը հեքիաթ է հիշեցնում. Ջենիֆեր Լոպեսը «գերել» է իր «կախարդական» զգեստով (տեսանյութ)

14:17 • 21.03.15

«American Idol» երաժշտական շոուի ժամանակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի ելույթը ցնցել է հանդիսատեսին:

 

Երգչուհին կատարել է Home անիմացիոն ֆիլմի համար գրված երաժշտական ստեղծագործությունը՝ «Feel the Light» երգը, գրում է racked.com-ը:

 

Ներկայացնելով DreamWorks-ի անիմացիոն ֆիլմը, որը մասամբ պատկերում է տիեզերքը, Լոպեսը հայտնվել է երկար սպիտակ զգեստով, որը կարծես մեկ այլ մոլորակից լիներ:

 

Զգեստը կախարդական կերպով անհետացել ու կրկին հայտնվել է հմտորեն պրոյեկտված լուսավորության շնորհիվ: Զգեստի վրա, ինչպես պրոեկտորի էկրանին, հայտնվել են մուլտֆիլմից կադրեր:

 

Երբ զգեստը հեքիաթ է հիշեցնում. Ջենիֆեր Լոպեսը «գերել» է իր «կախարդական» զգեստով (տեսանյութ)