Ժան-Կլոդ Վան Դամը15 տարվա ամուսնական կյանքից հետո բաժանվում է կնոջից
Դերասան Ժան-Կլոդ Վան Դամի կինը՝ Գլեդիս Պորտուգեզը ապահարզանի դիմում է ներկայացրել, գրում է ria.ru-ն՝ հղում անելով People ամսագրին:
Դերասանուհի և նախկինում պրոֆեսիոնալ բոդիբիլդեր Պորտուգեզը ապահարզանի փաստաթղթեր է ներկայացրել Լոս Անջելեսում չորեքշաբթի օրը՝ վկայակոչելով «անհաղթահարելի տարաձայնությունները»: Զույգը բաժանվել է մարտին 15 տարվա ամուսնական կյանքից հետո:
Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Վան Դամը և Պորտուգեզը մեկ անգամ բաժանվել են 1992 թվականին, բայց յոթ տարի անց կրկին ամուսնացել էին:










