Աղոթագնդեր. հարուստ եվրոպացիների սիրելի աքսեսուարները` անցյալից. լուսանկարներ
Oddity Central-ը ի մի է բերել «հրաշքներ անցյալից»` այսպես կոչվա՝ծ աղոթագնդերի տեսքով:
Աղբյուրը նշում է, որ եթե ներկայում մարդիկ աղոթքի նպատակով ապակուց կամ փայտից համրիչներ` «թասբեհներ» են օգտագործում, անցյալում հարուստ եվրոպացիները կիրառում էին աղոթագնդեր:
Դրանք իրենցից ներկայացնում են գնդի տեսքով փայտե նմուշներ, որոնցում ներսից ու դրսից աստվածաշնչյան աղերսներով պատմություններ են փորագրված: Երբեմն աշխատանքներն առավել քան մանրակարկիտ էին. վարպետները ընդամենը 4 սմ շառավղով հատվածում տեղավորել էին 27 տղամարդու, 5 կնոջ, քահանայի, փոքր տղայի, 10 ձի, ամրոց ու ուղտ:
Մեծահարուստներն ու ազնվականները կրում էին դրանք իրենց համրիչներից կամ գոտիներից կախ:
16-րդ դարի սկզբին աղոթագնդերն արդեն քիչ էին թողարկվում: Իսկ այսօր դրանք մնացել են միայն ուսումնասիրությունների և հիանալու համար՝ թանգարաններում և աճուրդներում. Sotheby’s-ում, օրինակ, նման մի նմուշ վաճառվել է 185,000 ԱՄՆ դոլարով:



















