Կիանու Ռիվզը և Ջիմ Քերին մարդակերների կմարմնավորեն ռոմանտիկ ֆիլմում

01:09 • 21.03.15

Հանրահայտ ամերիկացի դերասաններ Կիանու Ռիվզը և Ջիմ Քերին կնկարահանվեն The Bad Batch ռոմանտիկ ֆիլմում, որում մարդակերների կերպարներ կմարմնավորեն: 


Ինչպես հայտնում է Корреспондент-ը` Deadline-ին հղումով,  ֆիլմում կնկարահանվեն նաև «Դիվերգենտ» ֆիլմից հայտնի Ջեյսոն Մոմոան, ինչպես նաև՝ Սուկի Ուոթերհաուսը:


Ֆիլմի կազմակերպիչները մտադիր են նկարահանումներն սկսել 2015-ի ապրիլին, իսկ վարձույթում ֆիլմը կհայտնվի 2016-ին:


Ֆիլմի սյուժեի համաձայն` տեխասյան տափաստանում մարդակերներ են բնակվում, սակայն նրանցից մեկը սիրահարվում է իր «զոհին»: Մարդակերի դերը կկատարի Մոմոան, իսկ աղջկան կմարմնավորի Ուոթերհաուսը:
 

Կիանու Ռիվզը և Ջիմ Քերին մարդակերների կմարմնավորեն ռոմանտիկ ֆիլմում