Լայպցիգում Բախի հոբլյանը նշում են «գետնի տակ»
Յոհան Սեբաստիան Բախի 330-ամյակի պատվին Լայպցիգում, որտեղ գերմանացի կոմպոզիտորն անցկացրել է իր կյանքի մեծ մասը, մարտի 21-23-ն անցկացվում են բազմաթիվ համերգներ, այլ մշակութային միջոցառումներ, կտրվի նաև պատարագ, գրում է Deutsche Welle-ն։
Ինչպես հայտնում է Բախի լայպցիգյան արխիվը՝ առաջին անգամ, այսպես կոչված, «քաղաքային թունելում» (City Tunnel), որի միջով քաղաքի կենտրոնի տակով անցնում են մետրոյի և էլեկտրագնացքների գծերը, կկայանան անվճար համերգներ, որտեղ կհնչեն Բախի ստեղծագործությունները։
Համերգներն այս անգամ անցկացվում են թավջութակահար Դեյլ Հենդերսոնի նախաձեռնությամբ, ով վերջին տարիներին առաջարկում է երաժիշտներին ամբողջ աշխարհում անվճար համերգներ տալ կայարաններում Բախի ծննդյան օրը։ Լայպցիգն աշխարհի 120 քաղաքներից մեկն է, որոնք մասնակցում են այդ ակցիային։










