Շառլոտա Գեյնսբուրգը նկարահանվում է «Անկախության օրը» ֆիլմի շարունակությունում
Լարս ֆոն Տրիերի սիրելի Շառլոտա Գեյնսբուրգը կհայտնվի Ռոլանդ Էմերիխի ֆիլմի շարունակությունում, որտեղ իրադարձություններն ընթանում է 20 տարի անց, գրում է buro247.ru-ն։
1996-ին Ուիլ Սմիթի հետ միասին «Անկախության օրը» ֆիլմի առաջին մասում չի հաջողվել հաղթել այլմոլորակայիններին։ Տեղեկություններ կան, որ ֆիլմի շարունակությունում գլխավոր հերոսի դերն այս անգամ կկատարի Ջեսի Աշերը։ Նրանց հետ միասին այլմոլորակայինների դեմ կպայքարեն Ջեֆ Գոլդբլյումը և Լիամ Հեմսվորթը։
«Անկախության օրը» ֆիլմը թողարկվել է 1996-ին և համաշխարհային վարձույթում հավաքել 816 մլն դոլար։ Երկրորդ մասի պրեմիերան նախատեսված է 2016թ. հունիսի 23-ին։










