106 տարեկանում կյանքից հեռացել է շվեյցարացի արվեստագետ Հանս Էրնին

14:22 • 23.03.15

106 տարեկանում կյանքից հեռացել է շվեյցարացի նկարիչ Հանս Էրնին, գրում է Газета-ն։

 

Նրա դստեր՝ Սիմոնա Ֆորնարա Էրնիի խոսքով՝ հայրը մահացել է մարտի 21-ին։

 

Էրնին մինչ խոր ծերություն պահպանել է խիստ ստեղծագործական ռեժիմ, նա հարյուրավոր նկարների, քանդակների, վիմագրությունների, խեցեգործական իրերի հեղինակ է։

 

1940-50-ականներին նա կողմ էր արտահայտվում Շվեյցարիայի և ԽՍՀՄ-ի միջև բարեկամության ամրապնդմանը, ինչի պատճառով վատ հարաբերություններ է ունեցել իշխանությունների հետ։

106 տարեկանում կյանքից հեռացել է շվեյցարացի արվեստագետ Հանս Էրնին