Իսրայելին բարկացրել է «Եվրատեսիլ-2015»-ի Հունգարիայի ներկայացուցչի երգը

16:36 • 23.03.15

Իսրայելը բողոքել է Wars For Nothing երգի դեմ, որով երգչուհի Բոգլարկա Չեմերը կներկայացնի Հունգարիան «Եվրատեսիլ» երգի մրցույթում։ Պատճառը երգում Գազայի հատվածի հակամարտության մասին հիշատակումն է, գրում է Лента-ն։

 

Հունգարական երգում կան բառեր, որոնք քննադատում են 2014թ. ապրիլին Իսրայելի պատերազմը ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման հետ։ Բացի այդ, երգում հիշատակվում է Գազայի հատվածում մահացած պաղեստինցի երեխաների թիվը։ Միևնույն ժամանակ երկրի անվանումը երգում չի հնչում։

 

Բուդապեշտում Իսրայելի դեսպան Այլան Մորը կոչ է արել ջնջել երգից այդ բառերը։ Հունգարիայի ներկայացուցիչները խոստացել են խմբագրել տեքստը, քանի որ «Եվրատեսիլ» մրցույթի կանոններն արգելում են երգերում քաղաքական գաղափարներ արտահայտելը։

 

 

Իսրայելին բարկացրել է «Եվրատեսիլ-2015»-ի Հունգարիայի ներկայացուցչի երգը