Apple-ը «բացահայտվում» է՝ հանուն Սթիվ Ջոբսի մասին նոր գրքի. The New York Times

12:21 • 23.03.15

Ամերիկյան Apple ընկերությունը «բացահայտվել» է՝ հանուն Սթիվ Ջոբսի մասին նոր գրքի և նրա մասին հին գրքի քննադատության, գրում է Газета-ն՝ հղում անելով The New York Times-ին։

 

Պարբերականը նկատի ունի Բրենտ Շլենդերի և Ռիկ Տետցելիի «Դառնալով Սթիվ Ջոբս» գիրքը, որը վաճառքում կհայտնվի վաղը, և Ուոլթեր Այզեքսոնի «Սթիվ Ջոբս» կենսագրական գիրքը, որը հրատարակվել է ընկերության ղեկավարի մահից անմիջապես հետո՝ 2011-ին։

 

Ինչպես նշում է թերթը՝ Ջոբսն իր աշխատակիցների մեջ գնահատել է գաղտնիքները պահելու կարողությունը, սակայն այժմ նրա թոփ մենեջերները հրապարակայնորեն արտահայտվում են հանուն նախկին ղեկավարի ժառանգության։ Իրենց հարցազրույցներում և գրառումներում ընկերության ղեկավարությունն աջակցում է Ջոբսի մասին նոր կենսագրական գրքին։

 

Այս նոր գրքում ընկերության ներկայիս ղեկավար Թիմ Կուկը նշում է, որ Այզեքսոնի գիրքը «հսկայական վնաս» է հասցրել Ջոբսին։ «Այն մարդը, ում մասին ես կարդացի, եղել է այնպիսին, ում հետ ես երբեք չէի ցանկանա աշխատել այդքան ժամանակ»,- ասել է Կուկը։

 

Փետրվարին այդ գիրքը քննադատել էր նաև Apple-ի դիզայնի բաժնի ղեկավար Ջոնաթան Այվը, իսկ նախորդ շաբաթ ընկերության ավագ փոխնախագահ Էդի Քյուն բարձր գնահատականի է արժանացրել Շլենդերի և Տետցելիի գիրքը։

 

Շլենդերը Ջոբսից հարցազրույց է վերցրել ավելի քան 40 անգամ, զրուցել է նրա ընկերների, բարեկամների, մրցակիցների և գործընկերների հետ։

Apple-ը «բացահայտվում» է՝ հանուն Սթիվ Ջոբսի մասին նոր գրքի. The New York Times