Լեդի Գագան զարմացրել է բոլորին իր «նորմալ» տեսքով (լուսանկարներ)
Ամերիկյան հայտնի երգչուհի Լեդի Գագան, ում համար արդեն սովորական երևույթ է դարձել մարդկանց իր, մեղմ ասած, տարօրինակ արտաքին տեսքով զարմացնելը, այս անգամ որոշել է անակնկալ մատուցել ու ներկայանալ «նորմալ» տեսքով:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, երգչուհին մասնակցել է Նոր Օռլեան քաղաքում իր մանկության լավագույն ընկերոջ հարսանեկան արարողությանը` ներկայանալով անչափ կանացի կերպարով:
Քսանութամյա Լեդի Գագան կրել է բաց մանուշակագույն երկար զգեստ, արել մեղմ դիմահարդարում ու «աղջկական» վարսահարդարում: Արդյունքում ստացվել է բավական ռոմանտիկ կերպար, ինչը, անշուշտ, բնորոշ չէ երգչուհու ընտրած ոճին:
















