Դերասանուհի Միլա Կունիսը խոստովանել է, որ պաշտոնապես ամուսնացել է Էշթոն Քութչերի հետ (լուսանկարներ)

16:44 • 23.03.15

Դերասանուհի Միլա Կունիսը Ջեյմս Կորդենի թոք շոուի ժամանակ խոստովանել է, որ պաշտոնապես ամուսնացել է դերասան Էշթոն Քութչերի հետ, գրում է Mirror-ը:

 

Մինչ այդ Կունիսը խուսափում էր ամուսնության մասին հարցերին պատասխանելուց, չնայած այն հանգամանքին, որ նրանք Քութչերի հետ միասին խնամում են իրենց երեխային:

 

Շոուի հաղորդավարը հարցրել է Կունիսին՝ արդյո՞ք նա ամուսնացած է դերասանի հետ, որին նա պատասխանել է՝ «հնարավոր է», ինչից հետո հաղորդավարը խնդրել է դերասանուհուն հանդիսատեսին ցուցադրել իր ամուսնական մատանին:

 

Միլա Կունիսն առանց դիմադրելու ցուցադրել է իր մատանին և ասել է Կորդենին, որ չի նեղանում նրանից:

 

Որոշ ժամանակ անց Կունիսը պատմել է երկրորդ երեխան ունենալու մտադրության մասին:

 

37-ամյա Քրիստոֆեր Էշթոն Քութչերը ծնվել է Այովա նահանգում: Նա ամերիկացի դերասան, հաղորդավար և պրոդյուսեր է։

 

31-ամյա դերասանուհի Միլենա Մարկովնա «Միլա» Կունիսը ծնվել է Ուկրաինայում, ապա ընտանիքի հետ տեղափոխվել ԱՄՆ:

 

Դերասանուհի Միլա Կունիսը խոստովանել է, որ պաշտոնապես ամուսնացել է Էշթոն Քութչերի հետ (լուսանկարներ)