Դատարանը պարտավորեցրել է էլեկտրատեխնիկին վերադարձնել Պիկասոյի 271 աշխատանք (լուսանկարներ)
Դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել էլեկտրատեխնիկ Պիեռ Լե Գենեկին, ով դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման՝ Պաբլո Պիկասոյի 271 աշխատանք թաքցնելու համար, գրում է buro247.ru-ն։
Ժամանակին Գենեկը Պիկասոյի մոտ է աշխատել և ահազանգի ազդանշան տեղադրել նկարչի տանը։ Ինչպես վստահեցնում է մեղադրյալը՝ մինչ 2009թ. ինքը չի կասկածել, որ գանձ ունի իր մոտ։ Հենց այդ ժամանակ է նա հայտնաբերել կոլաժները և այլ ստեղծագործություններ արկղում, որն իրեն աշխատանքի դիմաց տվել է Ժաքլին Ռոքը՝ նկարչի վերջին կինը։
2009-ին Գենեկը փորձել է պարզել աշխատանքների իսկությունը Պիկասոյի ժառանգներից, ովքեր էլ նրան դատի են տվել։
Այդ արկղում գտնվող աշխատանքների ընդհանուր արժեքը մասնագետները գնահատում են մոտ 80 մլն դոլար։
![]()
![]()
![]()
![]()










