Snoop Dogg-ն աշխատում է դրամատիկ սերիալի ստեղծման ուղղությամբ

14:40 • 23.03.15

Ամերիկացի ռեփեր Snoop Dogg-ը հանդես կգա որպես HBO հեռուստաալիքով ցուցադրվելիք դրամատիկ սերիալի պրոդյուսեր, փոխանցում է Корреспондент-ը։

 

Ապագա հեռուստաշոուի գործողությունները կընթանան 1980-ականների Լոս Անջելեսում։ Ֆիլմի կենտրոնում կհայտնվի մի ընտանիք, ում հանգիստ կյանքը հանկարծակի տակնուվրա է լինում այդ ժամանակ գործող նախագահ Ռոնալդ Ռեյգանի մի շարք հակասական քաղաքական որոշումներից հետո։

 

Snoop Dogg-ի խոսքով՝ նախագծի հիմքում կլինեն շատ իրադարձություններ իր սեփական կյանքից։ Սցենարը կգրի Ռոդնի Բարնսը, ռեժիսորը կլինի Ալեն Հյուզը։

Snoop Dogg-ն աշխատում է դրամատիկ սերիալի ստեղծման ուղղությամբ