Ումա Թուրմանի շպարի պարագաների հավաքածուում ավելի քան 8.000 շրթներկ կա
Քվենտին Տարանտինոյի սիրելի դերասանուհի Ումա Թուրմանը վերջերս է խզել հարաբերություններն իր կրտսեր դստեր հոր՝ գործարար Արպադ Բյուսոնի հետ, սակայն միայնություն նրան չի սպառնում, քանի որ նա վերականգնել է հարաբերությունները նախկին սիրելիի՝ Անդրե Բալազի հետ, գրում է segodnya.ua-ն։
Իսկ առավոտյան հեռուստաշոուներից մեկի ժամանակ Ուման պատմել է նաև շպարի հանդեպ ունեցած սիրո մասին։ Պարզվում է՝ դերասանուհին դեռևս երիտասարդ տարիքից հատուկ սեր է տածում շպարի պարագաների հանդեպ։
Կոսմետիկայի հանդեպ նրա կիրքն այնքան է ավելացել, որ Ումայի հավաքածուում հավաքվել են արդեն մեծ քանակությամբ կոսմետիկ միջոցներ։ Ինչպես խոստովանում է Թուրմանը՝ ավելի հաճախ նա գնում է շրթներկ, և արդեն իր հավաքածուում կա մոտ 8.000 շրթներկ։ Հավանաբար, նման սերը շրթներկի հանդեպ արդյունք է այն բանի, որ մի անգամ փոքր հասակում նրան ասել են, որ տգեղ ժպիտ ունի։
«Այն ժամանակ ես ինձ սարսափելի էի զգում։ Ես 10 տարեկան էի, և ինչ-որ մեկն ինձ ասաց, որ ես տհաճ ժպիտ ունեմ։ Իմ պատանեկության տարիներին ես ամաչում էի ժպտալ բաց բերանով»,- պատմել է դերասանուհին։










