Հնագիտական բացահայտումը կարող է փոխել Վրաստանի պատմությունը

19:17 • 24.03.15

Վրաստանի մշակույթի նախարարության և հուշարձանների պահպանության գործակալության նախաձեռնությամբ երկրի կառավարությունը Գրակլիանիի հնագիտական հուշարձանին ազգային ժառանգության կարգավիճակ է շնորհել:


Հնագիտական գոտին տեղակայված է Իգոեթի գյուղի մոտակայքում, որտեղ հնագույն առարկաներ են հայտնաբերվել:


Ինչպես հայտարարում են հուշարձանների պահպանության գործակալությունից, հայտնաբերված նմուշները յուրահատուկ են, և Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր Վախթանգ Լիչելիի խոսքով՝  հայտնաբերված քարե գործիքների տարիքը գերազանցում է 1,5 մլն տարին:

Հնագիտական բացահայտումը կարող է փոխել Վրաստանի պատմությունը